Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բոլտն ու Ֆելիքսը` տարվա մարզիկներ

Բոլտն ու Ֆելիքսը` տարվա մարզիկներ
27.11.2012 | 12:07

Ավարտին մոտեցող մարզական տարին արդեն ի մի է բերում արդյունքները, առանձնացնում աչքի ընկածներին: Առաջիններից մեկը սույն հարցում որոշարկվեց Բարսելոնում կայացած հանդիսության ժամանակ: Թեթևաթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան տղամարդկանց մեջ լավագույն է ճանաչել աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն վազորդ, քսանհինգամյա ՈՒսեին Բոլտին, ով օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն է, 100 և 200 մետր տարածությունների աշխարհի ռեկորդակիր: Ընդ որում` ֆենոմենալ արդյունքներով: Կանանցից ուժեղագույնի պատիվը վերապահվել է ոչ պակաս ֆանտաստիկ վազորդ, ամերիկուհի աննման գեղեցկուհի Էլիսոն Ֆելիքսին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3336

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ